Մահացու ելքով կրակոցներ Հյուսիսային համալսարանի շենքի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վասիլ Շ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գագիկ Կ.-ից վրեժխնդիր լինելու շարժառիթով, 2012թ. հունվարի 12-ին` ժամը 13։40-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հրապարակամերձ հատվածում`Հյուսիսային համալսարանի շենքի դիմաց, հանդիպել է վերջինիս և նրա ընկեր Արմեն Կ.-ին, որտեղ Գագիկ Կ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեռևս 2011թ-ի ապրիլին ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և դեպքի պահին իր մոտ կրվող հրազեն հանդիսացող՝ ինքնաշեն եղանակով պատրաստված 9 մմ տրամաչափի “ԻԺ-79-8” մոդելի գազայինից մարտականի վերափոխված ատրճանակով 7 կրակոցներ է արձակել Գագիկ Կ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինիս մարմնի տարբեր մասերում և գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նրա հետ քայլող՝ նույն վայրում փողոցը հատող Արմեն Կ.-ի առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության հրազենայինի մարմնական վնասվածք։
Մեղադրյալ Գագիկ Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատարանում մեղադրանքը պաշտպավում է ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Հ. Հովսեփյանի կողմից:
 
Աղբյուրը` Իրավաբան .net




Լրահոս