1945 թ Յալթայի կոնֆերանսի ժամանակ, ինչպես երևում է, համեստ են կերակրել: Ստալինն իր բարձրաստիճան հյուրերին՝ Ուինսթոն Չերչիլին ու Ֆրանկլին Ռուզվելտին իսկական սովետական ուտեստներ է հյուրասիրել, ինչպես օրինակ մակարոնը մսով: Ճիշտ է սեղանին ուտեստի ավելի գրավիչ տարբերակն է մատուցվել՝ լոլիկով ու կանաչ պղպեղով: Գինի, օղի, սիգար… Չնայած այս ամենին մթնոլորտն, այնուամենայնիվ, լարված է եղել: Խոսակցություններ կային, որ Ստալինը իր բաժակի օղին աննկատ կերպով թափել ու չի խմել:
Այս մասին, ինչպես գրում է Yle-ն, ներկայացվում է «Ստալինի մակարոններն ու 30 այլ պատմական ուտեստներ» (Stalinin makaronit sekä 30 muuta historiallista huikopalaa, herkkua ja viimeistä ateriaa) գրքում, որտեղ ներկայացվում է բաղադրատոմսեր ու հետաքրքիր պատմություններ: Օրինակ գրքում ներկայացված է Նապոլեոնի կողմից սիրելի հավի, Տիտանիկում մատուցված վերջին ուտեստի ու Քուրտ Քոբեյնի կողմից պատրաստված ծովախեցգետնով աղցանի բաղադրատոմսերը:
Բաղադրատոմսերից շատերը գտնվել են օրագրերում, գրքերում ու հին թերթերում: