
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, ով վերջերս է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի», ընդգծել է, որ նա շատ գոհ է այլ ակումբ տեղափոխվելու համար: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ասել է, որ հիմա նա գտնվում է համապատասխան հոգեբանական վիճակում:
«Ես գոհ եմ ամեն ինչից: «Չելսի»-ում իմ դեբյուտը շատ հաջող ստացվեց: Երբ դու ունես խաղային պրակտիկա, քո ուժերի վրա ավելի վստահ ես լինում: Իհարկե, իմ տեղափոխությունն արվել է ճիշտ ժամանակին», – AS-ը մեջբերել է Պեդրոյի խոսքերը:
Հավելենք, որ Պեդրոն անգլիական ակումբ էր տեղափոխվել` ավելի շատ խաղային պրակտիկա ստանալու ակնկալիքով: