Մահվան ելքով պատահար Վարդենիս-Մարտունի ճանապարհին. կա 3 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ճանապարհի 11.2 կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի:

Պատահարի հետևանքով ուղևորը` 1986 թ. ծնված Տարոն Սեդրակյանը, տեղում մահացել է, իսկ 1977 թ. ծնված Գևորգ Վարդանյանը, 1987 թ. ծնված Հարություն Միրզոյանն ու 1977 թ. ծնված Գրիգոր Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Գ. Սահակյանը և Գ. Վարդանյանը, գիտակցության չգալով, մահացել են:

Կատարվում է քննություն:




Լրահոս