Իրաքն առաջին անգամ հարձակում է գործել «ԻՊ»-ի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքն առաջին օդային օպերացիան է անցկացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի հայտարարությանը:

Օդային հարվածների ժամանակ կիրառվել են F-16 կործանիչներ: Իրաքի իշխանությունները հայտարարել են ռազմական գործողությունների սկզբի մասին Անբար մարզում՝ Բաղդադից դեպի արևմուտք:

Պենտագոնն իր հերթին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Իրաքի կառավարության հետ՝ կործանիչների մատակարարման հարցով:

Նախօրեին ընդհանուր առմամբ 21 օդային հարված է հասցվել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են գրանցվել Ֆալլուջի մարզում: Եվս 12 հարված՝ 6 այլ իրաքյան քաղաքներում: Սիրիայում ահաբեկիչների կողմից գրավված տարածքներում հասցվել է 4 օդային հարված:




Լրահոս