Ինչպես հայտնի է՝ այսօր պետք է տեղի ունենա Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպումը: Armlur.am-ի թղթակիցը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից հայտնում է, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունայնի որդին՝ Շահեն Հարությանը, ով գտնվում է խաղադաշտում, հագել է «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով շապիկ: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ սա այն շապիկն է, որը Շահենը կրել է նաև Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ խաղի ընթացքում Շահենը վազել էր դեպի խաղադաշտ՝ կարճ ժամանակով խափանելով խաղի ընթացքը: Սրա հետևանքով ՀՖՖ-ն տուգանվել էր:
Մեր թղթակիցը հայտնում է նաև, որ քիչ առաջ Շահեն Հարությունյանին է մոտեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և առանձնազրույցից հետո լքել տարածքը: Ըստ երևույթին՝ Ռ. Հայրապետյանը զգուշացրել է Շահենին արտակարգ իրավիճակ չստեղծել:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Դանիայի ընտրանու դեմ խաղում ունի հետևյալ տեսքը՝
12.Գևորգ Կասպարով
2.Գաել Անդոնյան
3.Վարազդատ Հարոյան
5.Ռոբերտ Արզումանյան
6.Կառլեն Մկրտչյան
8.Մարկոս Պիզելլի
10.Գևորգ Ղազարյան
13. Կամո Հովհաննիսյան
14.Յուրա Մովսիսյան
15.Հրայր Մկոյան
18.Հենրիխ Մխիթարյան (ա)
Պահեստայիններ՝
1.Արսեն Բեգլարյան 21.Գևորգ Պռազյան 4.Տարոն Ոսկանյան 7.Արտակ Գրիգորյան 9.Ռուսլան Կորյան 11.Արտյոմ Սիմոնյան 16.Նորայր Ասլանյան 17.Արթուր Յուսպաշյան 19.Հովհաննես Համբարձումյան 22.Վարդան Պողոսյան 23.Արաս Օզբիլիս