Գիտնականներն ավելորդ քաշից ազատվելու ևս մեկ միջոց են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի գիտնականները համարում են, որ խաղողը լավագույն միջոցն է ավելորդ քաշի դեմ պայքարի համար, գրում է mignews.com-ը:

Վերջերս Տեխասի համալսարանի գիտնականները ևս մեկ պարզ և համեղ միջոց են գտել՝ ավելորդ քաշի դեմ պայքարի համար: Վերջիններս հաստատում են, որ մեծ քանակությամբ խաղողի օգտագործումը նվազեցնում է անցանկալի կիլոգրամների քանակը:

Գաղտնիքը բնական ակտիվ բաղադրիչի (ռեսվերատրոլ) մեջ է, որը խթանում է ադիպոնեկտինի աշխատանքը: Իսկ այդ հորմոնն ազդում է մարդու օրգանիզմում ճարպային բջիջների առաջացման մեխանիզմի վրա, դուրս է բերում թունավոր նյութերն ու օգնում նիհարել:

Բացի այդ, գիտնականների խոսքով՝ խաղողն օգտակար է նաև դիաբետով տառապողների համար:




Լրահոս