Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1955 թ. ծնված Աշոտ Ս.-ի տանը:
Արդյունքում՝ տնից և օժանդակ կառույցներից հայտնաբերվել է «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսավոր հրացան` օպտիկական սարքով, 5.6 մմ տրամաչափի 49 փամփուշտ, «Սիմսոն» տիպի 16 մմ տրամաչափի առանց ձգանային մեխանիզմի ողորկափող հրացան, «ԱԿ-74» ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 266, «Կալաշնիկով» գնդացրի 7.62 մմ տրամաչափի 23 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 2 պահեստատուփ` լիցքավորված 30 և 16 փամփուշտով, 22,3 մմ տրամաչափի լուսարձակիչ 3 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ` 1-ը պայթուցիչով, 78 ճայթիչ` առանց բռնակի և օղակի, 5 պայթուցիչ, 50,3 մմ տրամաչափի 3 փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ, տրոտիլ վառելու պարան` 1,9 մ երկարությամբ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Արթիկի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: