![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/serj....jpg)
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ
կտրամադրի: Այս մասին հայտնել է Մոսկվայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ստորագրվել է համաձայնագիր` համաձայն որի ՌԴ-ն Հայաստանին կտրամադրի 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ, եւ դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը»,- ինչպես հաղորդում է
«Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիի»-ն` ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է Սերժ Սարգսյանը: