Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահից շնորհակալություն է հայտնել Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ Նախագահ  Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Գյումրիում  Ավետիսյանների հոգանոց ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը  հայ իրավապահներին հանձնելու  կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», ՀՀՆախագահը
մասնավորապես ասել է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու համար»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ:




Լրահոս