
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ներկայացնել ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին հայտնի է դարձել ՀՀ և ՌԴ նախագահների հետ հանդիպման ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Ձեզ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ձեր ցուցաբերած ջանքերի համար: Վերջին երկու շաբաթներին սահմանին իրավիճակը շատ լարված է: Բացի խոշոր տրամաչափի հրազենից, ադրբեջանական կողմը նաև հրետանի է կիրառում: Իհարկե, ստիպված ենք լինում պատասխանել»,- նշել է ՀՀ նախագահը:
Նշվում է, որ ՀԱՊԿ գագաթաժողովը կայանալու է սեպտեմբերի 15-ին, Տաջիկստանում: