ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանն իր «ենթակայության» պատգամավորների նկատմամբ «պատժամիջոցներ» է կիրառում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վերջին շրջանում իրավիճակը բավական լարված է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն իր «ենթակայության» պատգամավորների նկատմամբ սկսել է «պատժամիջոցներ» կիրառել: Նա հանձնաժողովի անդամների բացակայություններն արձանագրում է եւ այդ մասին տեղեկացնում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի վերջինս հրահանգի համապատասխան օրենսդիրի աշխատավարձից պահում կատարել:

ՀՀ օրենսդրությամբ նման կարգ նախատեսված է, սակայն, որպես կանոն, հանձնաժողովներում այն չի կիրառվում: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեց նույն հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խնբակցության անդամ Մարգարիտ Եսայանին, որը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց հանձնաժողովում ամեն ինչ «կարգին» է: Իսկ հանձնաժողովի նախագահի հետ կապվել չհաջողվեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս