Ինչ հարստություն է դիզել Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ «Սերժի Վաչոն». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչագան Ղազարյանը, նույն ինքը՝ «Սերժի Վաչոն», պարզվում է՝ տարիներ շարունակ գույքի եւ եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել: Ինչպես հայտնի է՝ 2008-ի հունիսից նա զբաղեցնում է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Առաջին հայտարարագիրը նա ներկայացրել է այս տարի 2014-ի եկամուտների վերաբերյալ: Ըստ այդմ, Ղազարյանն ունի 11 մլն դրամ, 9 հազ. 500 դոլար եւ 12 հազ. 500 եվրո դրամական միջոց:

Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 6 մլն 662 հազ. դրամ: Ղազարյանի կինը՝ ոչ մի տեղ չաշխատող Ռուզաննա Բեգլարյանը, ամուսնուց հարուստ է եւ ավելի շատ եկամուտ է ստացել: Նա հայտարարագրել է 25 մլն դրամ, 29 հազ. դոլար եւ 17 հազ. 400 եվրո դրամական միջոց: Նրա տարեկան եկամուտը, որը հայտարարագրել է իբրեւ վարձակալության դիմաց ստացած վարձավճար, կազմել է 15 մլն 120 հազ. դրամ: Ի դեպ, մամուլում լուրեր կան, որ «Համալիրի» սեփականաշնորհման գործարքի թիկունքում հենց Ղազարյանն է կանգնած»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս