Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո թափուր պոստերում մեծ մրցակցություն է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո ԱԺ-ում թափուր պոստերում մեծ մրցակցություն էր: ԵԽԽՎ պատվիրակության անդամ կնշանակվի ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանը: Թեպետ մամուլը գրեց Մարգարիտ Եսայանի մասին, ով Ֆեյսբուքի իր էջում Ծառուկյանի ոճով արձագանքեց. «Մարգարիտ Եսայանը չի պայքարում ոչ մի պաշտոնի համար, Մարգարիտ Եսայանին բոլորը տեսնում են, եւ գնահատողը՝ գնահատում»։

Իսկ գրողների հետեւում անգամ «կեղտոտ ականջներ» էր տեսել: ՀՀԿ կանանցից ուրիշներն էլ են պայքարել, բայց Գալուստ Գրիգորիչն ասել է, որ առանց այն էլ պատվիրակության կազմում կանայք գերակշռում են: ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում կնշանակվի ԲՀԿ խմբակցության խոսնակ Վահան Բաբայանը, պատգամավորի մանդատը կհասնի «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, անկուսակցական Կարեն Բեքարյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս