Կարեն Ավագյանի եղբոր դեմ բողոք չի ներկայացվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի դեպքի առիթով գործ չի հարուցվել, որոշում է կայացվել մերժել գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառով, բացի այդ՝ տուժող անձն ինքը չի բողոքել»,- մեր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Տուժողին՝ Էդգար Սնխչյանին, ի դեպ, արդեն դուրս են գրել հիվանդանոցից։  «Եթե չեմ սխալվում, ուրբաթ օրը դուրս ենք գրել Էդգար Սնխչյանին»,- տեղեկացրին «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Երեւան-Սեւան ավտոճանապարհին` Առինջ գյուղի մոտակայքում, Կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը վրաերթի էր ենթարկել 28-ամյա Էդգար Սնխչյանին, ով այդ պահին փոխելիս էր եղել մեքենայի անվադողը։

Ավտովթարի ականատեսների խոսքով՝ վարորդն այնքան ուժեղ էր հարվածել, որ անգամ «Օպել»-ի անիվն էր հետը մոտ 40 մետր մի կողմ տարել: Դրանից հետո վարորդը մեքենան թողել էր ու անհետացել։ Երիտասարդին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։ Հետագայում Էդգարի հարսնացուն մեզ հետ զրույցում նշել էր, թե սուտ են այն տեղեկությունները, որ Արթուր Ավագյանը թողել-փախել է․ «Այդ մարդը սկզբից մինչեւ վերջ մեր կողքին է եղել»։ Նշենք, որ ՀՀԿ-ականի եղբայրը Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս