Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:
Լաս Վեգասում մեկնարկած աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում մեր ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզաիին:




























































































