ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դիմում եմ ՍԴ, չեմ դիմում: Եթե մտածելակերպդ այդքան կարճ է, ինչո՞ւ ես մտել պայքարի մեջ: Եվ վերջապես, այս դիպվածով նա ապացուցեց, որ սովորական կալանավոր է եղել, ոչ թե քաղաքական բանտարկյալ»:

Ռուբեն Թովմասյան «7 օր»

Ահա այսպիսի տխուր ավարտ ունեցավ նորանկախ Հայաստանի պայքարի առաջամարտիկներից մեկի՝ Պարույր Հայրիկյանի կյանքի հերոսական պատմությունը: Մինչ այս բոլորս կուրացած հավատում էինք, որ Հայրիկյանն ինքնամոռաց պայքարել է մեր անկախության համար, հուզվում էինք նրա դժբախտություններով: Պարզվեց՝ նա ընդամենը սովորական կալանավոր է եղել. համենայնդեպս, նրա մասին այդպես է արտահայտվում Հայաստանի թիվ մեկ կոմունիստը: Ու սա նշանակում է, որ մեծն Հայրիկյանը պետք է օր առաջ փորձի հնարավոր բոլոր միջոցներով ապացուցել, որ ոչ թե անկապության, այլ անկախության մարտիկ է եղել:




Լրահոս