Վերջին շրջանում շատ են խոսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին: Այդպիսի լուրերն ավելի ակտիվացան սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկից հետո: Ըստ տեղեկությունների` նա դեմ է սահմանադրական բարեփոխումներին և ղեկավարելու է «ոչ»-ի պայքարը:
Armlur.am-ը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից հետաքրքրվեց` որքանով է այդ հեռանկարը հավանական: Վերջինս կարծիք հայտնեց, որ այստեղ վերադառնալ-չվերադառնալու խնդիր չկա:
Ըստ նրա` այս թեման հասարակությանը վախեցնելու համար է: «Թե ահա Քոչարյանը շուտով կգա: Մի բան կարող եմ ասել. Միքայել Մինասյան հոգնեցինք այս թեմայից: Ուրիշ առավել աշխատող մի բան մտածեք: Քոչարյանով վախեցնելը, թե Սերժ Սարգսյանը նրա ֆոնին ավելի լավն է, այնքան էլ լավ տարբերակ չէ: Իսկապես ձանձրացանք»,-իր խոսքում նշեց Կարապետյանը: