«Բանգլադեշի» լողավազանի մոտ տաքսու վարորդի են ծեծել. նա մեկ ժամ փակված է եղել սենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Բանգլադեշի» լողավազանի մոտ տաքսու վարորդի են ծեծում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տաքսի ծառայության վարորդ, 1987 թ. ծնված Էդուարդ Ն.-ին, վիճաբանության ժամանակ, տաքսի ծառայության տնօրենը` ոմն Ալիկ, նրա կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ 1 ժամ փակել է սենյակում` թույլ չտալով դուրս գալ և երեք հոգով ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ալիկը 1971 թ. ծնված Ալբերտ Ա.-ն է, ով սեպտեմբերի 3-ի երեկոյան ներկայացել է բաժին և տվել բացատրություն, որ Էդուարդ Ն.-ն մոտ 1 ամիս առաջ, առանց իր գիտության և համաձայնության, վաճառել է իրեն ամրակցված, տաքսի ծառայության սեփականությունը հանդիսացող «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը և գումարը յուրացրել` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

 




Լրահոս