ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես գիտեմ, որ Հայրիկյանի մոտ գնացել է Սերժը, Մուկուչյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Այդպես էլ պետք է լիներ: Գնում էին, խնդրում էին, բան էին խոստանում: Ես գիտեմ, որ պաշտոնի հարց է քննարկվել»:

Տիգրան Կարապետյան news.am

Է՜, Կարապետի՛չ: Ի՜նչ երանելի ժամանակներ էին, երբ Դուք էիք առաջադրվում ընտրությունների ժամանակ, «ադապտոր» ու հեռուստացույց էիք բաժանում՝ ձայներ ստանալու թաքուն նպատակներով: Բայց այսօր ի՞նչ է ստացվել. երեկվա չեղած գործիչները «գետ» նախածանցներով առաջ են եկել՝ երբեմնի հեռուստաաստղին մղելով հետին պլան: Ինչ խոսք, Կարապետյանը Հայրիկյանին այցելած հյուրերին դիպուկ է նկատել՝ որպես քաղաքագետ նաեւ հասկանալով, թե ինչ կարող էին քննարկել այդ պաշտոնյաները Հայրիկյանի հետ: Ամեն դեպքում, ափսոս բաժանված հազարավոր DVD-ները. դրանք որեւէ կերպ չօգնեցին Կարապետիչին մնալ ասպարեզում:




Լրահոս