
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենն անդրադարձել է Եվրո-2016 ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղին (0:0):
«Կարծում եմ` առավելությունը մեր կողմն էր և ունեցանք գոլային պահեր: Կհաղթեինք, եթե իրացնեինք դրանցից գոնե մեկը:
Երկրորդ խաղակեսում իմ սաներն այնքան էլ լավ չգործեցին` հատկապես վերջին 20 րոպեն: Ես դժգոհ մնացի նրանց գործողություններից: Հայաստանը շատ լավ հավաքական է, և պատահականություն է, որ ընդամենը երկու միավոր են հավաքել: Դա շատ քիչ է նրանց համար, կարող էին հաղթել Ալբանիային», – նշել է Օլսենը: