Կառավարության` ինքնասպանության փորձ արած աշխատակցի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կառավարության շենքի մոտ նախնական տեղեկություններով ինքնասպանության փորձ կատարած ԱԱԾ-ի անվտանգության աշխատակից` 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից: Այստեղ նա այսօր վաղ առավոտյան է տեղափոխվել: ԲԿ-ից մեզ հայտնեցին նաև, որ Լ. Հովհաննիսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի վաղ Armlur.amհայտնել էր, որ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կառավարության շենքում: Նախնական տեղեկություններով, կառավարության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանն ինքնասպանության փորձ է կատարել:

Դեպքը տեղի է ունեցել կառավարության շենքի հետնամասում, քննիչներն այնտեղ անհրաժեշտ աշխատանքներ են կատարել: Ինքնասպանության պատճառների մասին դեռևս հստակ ոչինչ հայտնի չէ, սակայն կան տեղեկություններ, որոնց համաձայն Հովհաննիսյանը վերջին շրջանում խնդիրներ և ֆինանսական դժվարություններ է ունեցել: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների, նա ինքնասպանության փորձից առաջ գրություն է թողել:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության փորձ կատարելու հատկանիշներով:




Լրահոս