
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից ընթացիկ տարվա օգոստոս ամսին ստացվել է 11250 դիմում և գրություն, Armlur.am-ը այս ամսին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու կառույցներին վերահասցեագրելու նպատակով: Դիմումների և գրությունների վերաբերյալ տրված հանձնարարականների կատարողականը կազմել է 100 տոկոս: Սահմանված ժամկետների շեղման ոչ մի դեպք չի արձանագրվել: