ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ԱՃՈՒՐԴՈՒՄ
Փարիզում կայացած Drouot աճուրդում 8,5 հազար եվրոյով վաճառվել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի գլխարկը: Գլխարկի ներսի մասում կարելի է տեսնել «Պատրաստված է հատուկ Մայքլ Ջեքսոնի համար» գրառումը: 1984թ. օգոստոսի 25-ին Նյու Յորքում կայացած համերգից հետո Ջեքսոնը գլխարկը նվիրել է ամերիկացի կատարող Ջոնաթան Դեւիսին: Գլխարկի մեկնարկային գինը եղել է 2 հազար եվրո:

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՄՐՑՈՒՅԹ
Շվեդիայի Վիլհելմինա քաղաքում անցկացվել է սառցե սյան վրա նստելու առաջնություն: Արտասովոր առաջնության մասնակիցները պետք է 48 ժամ անցկացնեին սառցե սյուների վրա: Ըստ մրցույթի կանոնների՝ մասնակիցներին թույլատրվել է լքել 2,5 մ բարձրությամբ սյունը միայն կարիքները հոգալու համար: Սյան վրա այդքան ժամանակ նստել կարողացել է միայն 6 մարդ՝ երկու կին եւ չորս տղամարդ: Հաղթողները մոտ 3 հազար դոլար մրցանակը կբաժանեն միմյանց միջեւ:

ՇԱՆ ՇՆՈՐՀԻՎ
«ԱՄՆ-ում շունն օգնել է տիրոջը վիճակախաղով 1 մլն դոլար շահել»,-գրում է Associated Press-ը: Ամերիկացին նախատեսել է տոմս գնել մեկ այլ խանութից, սակայն շունը փակել է մեքենայի դուռը ներսից եւ չի սեղմել կոճակը՝ դուռը բացելու համար: Տղամարդը ստիպված խնդրել է իր ընկերուհուն գնալ խանութ եւ տոմս գնել: Արդյունքում Powerball վիճակախաղի տոմսը, որը գնել է ընկերուհին, բերել է 1 մլն դոլարի շահում:

ԿԱՑՆԱՀԱՐԵԼ Է
թՐցջՌÿ online-ը գրում է, որ Բաքվում Վրաստանի քաղաքացին վեճի է բռնվել Լանքերանի շրջանի բնակիչ Թալեհ Բագիրովի հետ, որի ընթացքում ադրբեջանցին կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել վրացու գլխին: Այժմ տուժածը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում: Իսկ հանցագործը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս