Մոտավորապես երկու տարի սերիալասեր հանրությունն ապրեց՝ հետեւելով Գոռի եւ Էլենի դանդաղ զարգացող սիրային հարաբերություններին, Մերիի կամակորություններին, դաժանություններին, տիկին Անահիտի տանջալից կյանքին, Իսահակ Խորենիչի փնտրտուքներին եւ այլ հերոսների անձնական կյանքին ու ապրումներին: «Ցավով» պետք է տեղեկացնենք, որ շուտով, շատ շուտով, ընդամենը մի քանի օրից՝ փետրվարի 22-ին, վերջապես իր «մահկանացուն կկնքի» «Դժվար ապրուստ» սերիալը: Այժմ դերասանները խիստ գրաֆիկով նկարահանվում են վերջին սերիաներում: Հեռուստադիտողին մնում է միայն հուսալ, որ վերջում բարին կհաղթի չարին:
ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ