ՉԻ ԶԲԱՂՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անի Թովմասյանը՝ նույն ինքը՝ Շպռօտը, հետեւյալ գրառումն է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում. «Ոնց եմ ուզում մի պուպուշ, դուխով տղա գա ինձ հասկանա, գործից հանի, ասի` ինչքան աշխատեցիր հերիք ա, հիմա քո վայելելու ժամանակն ա, Անի ջան, արի ամուսնանանք, 7 օր, 7 գիշեր հարսանիք անենք ու բալիկներ ունենանք»: Այս գրառմանը հաջորդել է երգչուհու  հետեւյալ «ստատուսը». «Վայ, Անի ջան, էս ինչե՞ր ես երազում, դու չես կարող ընտանիք ունենալ հայ տղայի հետ, դու տեսե՞լ ես համացանցում քո մասին ինչեր են գրում, ընդհանրապես տեսե՞լ ես քո պոռնո-վիդեոները: Ասենք, լուրջ հավատում եք, որ էդ ե՞ս եմ»:
Անիի հետ զրուցել է BRAVO.am-ը: «Չգիտեմ` ով, բայց ինչ-որ մեկը գրել է, թե իբր այդ «տեսանյութում» ես եմ: Ես չեմ տեսել, բայց ընկերներս ու անծանոթներս շատ են հարցնում»,-ասել է երգչուհին: Նա նշել է, որ չի պատրաստվում զբաղվել տարածված հոլովակի հեղինակի բացահայտմամբ. «Աստված իր հետ: Նյարդեր ու ավելորդ էներգիա չունեմ: Հավատացե՛ք, ոչինչ չի օգնում, պրծում չկա այդ ամենից»:




Լրահոս