
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը հայտարարել է, որ մտադիր է տեղ գրավել ակումբի հիմնական կազմում: Հիշեցնենք, որ նա «Ինտեր»-ից էր տեղափոխվել իսպանական ակումբ:
«Մադրիդյան ակումբն այն եզակիցներից է ամբողջ աշխարհում, որին հնարավոր չէ մերժել: Ցանկացած ֆուտբոլիստ երազում է այստեղ խաղալ: Բախտն ինձ ժպտաց, քանի որ ես այդպիսի հնարավորություն ստացա արդեն 21 տարեկան հասակում», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը: