Ուկրաինայի նախարարների ինստիտուտի վերաձևավորման տարբերակների շարքում քննարկվում է այն տարբերակը, երբ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Ուկրաինայի ներկայիս ֆինանսների նախարար Նատալիա Յարեսկոն, իսկ բարեփոխումների գծով փոխվարչապետ կարող է նշանակվել Օդեսայի մարզի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին: Այս մասին այսօր գրում է ուկրաինական «Ապոստրոֆ» համացանցային հրատարակչությունը՝ հղում կատարելով նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատակազմում սեփական աղբյուրին:
Նրա խոսքով՝ քննարկվում է Օդեսայի նահանգապետին բարեփոխումների գծով փոխվարչապետ նշանակելու հարցը:
Ընդ որում, հրատարակչության զրուցակցի խոսքով՝ այդ դեպքում կառավարության ղեկավար կլինի Յարեսկոն, իսկ առաջին փոխվարչապետ՝ նախագահի մտերիմ, պատգամավոր Իգոր Կոնոնենկոն: