
Սեպտեմբերի 8-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Շահումյան գյուղի Հովհաննես փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.54-ին, մարվել` 11.04-ին:
Պարզվել է, որ ծխացել է Ա. Յ.-ին պատկանող տան գույքը (մոտ 30 քմ):