Ամերիկացի քիմիկոսն արդեն 12 տարի է չի լվացվում ու կեղտից կոսմետիկ միջոցներ է ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի քիմիկոս Դեյվ Ուիթլոքն համոզված է, որ լվացվելն ու լոգանք ընդունելը վնասակար են առողջության համար: Նա արդեն 12 տարի է չի լվացվել  ու կեղտից կոսմետիկ միջոցներ է մշակել:

Ինչպես գրում է CBS-ը՝ Ուիթլոքը բացարձակ չի կարոտում լողանալուն:

«Ոչ ոք կլինիկական փորձեր չի կատարել ամեն օր լոգանք ընդունող մարդկիանց հետ: Իսկ այդ դեպքում ի՞նչի հիման վրա է ընդունված համարել, որ նման ապրելակերպն օգտակար է առողջությանը»,- ասել է գիտնականը:

Ուիթլոքի կարծիքով՝ շատ ավելի արդյունավետ է մաշկի վրա պահել օգտակար բակտերիաները, ինչպես դա արել են մեր նախնիները: Իր տեսակետն ապացուցելու համար նա բացել է AOBiome ընկերությունն  ու սկսել է օգտակար միկրոօրգանիզմներ պարունակող կոսմետիկ միջոցներ արտադրել:




Լրահոս