Ժերար Դեպարդյեն չի ցանկանում դառնալ Բելառուսի քաղաքացի, սակայն Լուկաշենկոյին հմայիչ է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ չի պլանավորում դառնալ Ֆրանսիայի քաղաքացի, հաղորդում  է ՏԱՍՍ-ը: «Նա ՌԴ ու Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, առանց դրա էլ ամեն ինչ լավ է: Բելառուսը՝ այլ երկիր է, և նա այնտեղ է գտնվում աշխատանքի բերումով: Մենք այստեղ շատ նախագծեր ունենք, այժմ  մեծ հեռուստասերիալ ենք նկարահանում, իսկ հետո ֆիլմ կնկարահանենք Ռուսաստանում»,- ասել է դերասանի ներկայացուցիչ Առնո Ֆրիլլեն:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, այն հարցին, թե որտեղ է ապրում կամ մտադրված է ապրել, դերասանը պատասխանել է.

«Այժմ ես ապրում եմ Իտալիայում: Սակայն շուտով կապրեմ Բելառուսում՝ գյուղացիների շարքում: Դա չափազանց գեղեցիկ երկիր է` հմայիչ նախագահով:«Ես շատ երկրներում եմ լինում, սակայն ոչ մի տեղ երկար չեմ կարող մնալ»,- հավելել է նա: Ժերար Դեպարդյեն նաև հայտարարել է Ֆրանսիայում իր ողջ ունեցվածքը վաճառելու ու այլևս «այդ երկրի մաս չլինելու» մտադրության մասին:




Լրահոս