Յունիբանկը բարձրացրել է ավանդների տոկոսադրույքները` մինչև 17% դրամի և 7.5% դոլարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկն առաջարկում է շահավետ պայմաններ` խնայողությունները ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդադրելու համար: Այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք նախընտրում են իրենց խնայողությունները պահել ՀՀ դրամով կամ ռուսական ռուբլով, կարող են ձևակերպել Յունիբանկի «AMD/RUR» ավանդը, որով սահմանված է մինչև 17% ՀՀ դրամի և 7% տարեկան տոկոսադրույք ՌԴ ռուբլու համար:

«Շահավետ+» ավանդն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչև 7.5% տարեկան ԱՄՆ դոլարի և մինչև 7% եվրոյի համար: Ավանդի համալրումը կատարվում է առանց գումարային և քանակային սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի վերջին երեք ամսվա:

Բոլոր ավանդատուներին` որպես նվեր, Յունիբանկը տրամադրում է ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Իրավաբանական անձանց Յունիբանկն առաջարկում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի անվճար ծառայություն:

«Բարձր եկամտաբերության, պարզ ու հասկանալի պայմանների շնորհիվ, Յունիբանկի ավանդները միշտ մեծ պահանջարկ են վայելում հաճախորդների մոտ: Նման պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուին շահավետ կուտակելու և արդյունավետ կառավարելու իրենց խնայողությունները: Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 103 մլրդ դրամը» – ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:




Լրահոս