Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին գնաճը կազմել է 4.8 տոկոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին գնաճը կազմել է 4.8 տոկոս: Սպառման ապրանքների գնաճը կազմել է 5.5 տոկոս, պարենային ապրանքներինը՝ 5.2, ոգելից խմիչքի, ծխախոտինը՝ 2.1, ոչ պարենային ապրանքներինը՝ 5.9 տոկոս: ԱՎԾ-ն հրապարակել է նաեւ այլ երկրներում արձանագրված գնաճի տվյալները:

Ըստ այդմ, Եվրամիության երկրներում կամ ընդհանրապես գնաճ չի արձանագրվել, իսկ որոշ դեպքերում նաեւ ապրանքները էժանացել են: Փոխարենը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, ինչպես Հայաստանում, բավականին բարձր գնաճ է արձանագրվել: Մասնավորապես, Ռուսաստանում գնաճը կազմել 9.4, Բելառուսում՝ 7.5 տոկոս:




Լրահոս