Էդգար Մանուչարյանը բաց կթողնի 3 շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկատերինբուրգի «Ուրալ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը բուժզննում է անցել: Նրա մոտ ախտորոշվել է ձկնամկանի վնասվածք:

Վնասվածքի պատճառով նա կիսատ էր թողել «Թերեկի» դեմ հանդիպումը և փոխարինվել: Նա այդ խաղում նաև գոլի հեղինակ էր դարձել:

Ֆուտբոլիստի վերականգման վերջնաժամկետ է սահմանվել 3 շաբաթը: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:




Լրահոս