
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փող խնայելու կոչ է արել:
«Հեռանկար չունեցող, առանձնահատուկ կարևորություն չունեցող նախագծերը չարժի ներառել բյուջեի ու ներդրումային ծրագրերի մեջ: Անհրաժեշտ է ուժեղացնել ֆինանսական կարգապահությունը: Պետք է ջանանք միջոցներ խնայել: Այժմ բոլոր երկրները նման քաղաքականություն են վարում, մենք էլ պետք է նման քաղաքականությունն ավելի լուրջ կերպով վարենք»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:
Վերջինս իր ուղերձում նշել է, որ նախորդ տարիներին բյուջեից մեծ գումարներ են հատկացվել տարատեսակ ոչ այնքան հրատապ ու հեռանկարային նախագծերի համար: Սակայն Ադրբեջանի նախագահը հրամայել է 2016 թ-ի երկրի բյուջեն առավել խնայողաբար կազմել: