
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է հրաժարվել միության ներսում ռազմավարական ապրանքների առևտուրը դոլարով կատարելուց ու անցնել ռուբլով վճարումների:
«ԵՏՄ-ում անհրաժեշտ է ազգային արժույթներով փոխադարձ վճարումների ինտենսիվացմանն ու դոլարացման նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Նաև արդիական է համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու հարցերով փորձի փոխանակումը: Այս համատեքստում կարևոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը՝ առանց դոլարին կապվածության, ռուբլիով կատարելու գաղափարը»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել էր իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին: