Երեվանում մասնատված դիակի փաստով հարուցվել է քրգործ՝ սպանության հատկանիշներով (ՖՈՏՈ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Նորայր Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: 
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորում հայտնաբերել էր տղամարդու մասնատված դի: 
Այդ պահին հայտնաբերվել էին ոտքերն ու ձեռքերը՝ ձորի տարբեր կողմերում և ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները տեղանքում որոնողահետախուզական աշխատանքներ էին կատարում, քանի որ կասկածներ կան, որ հնարավոր է` մարմնի մյուս մասերն էլ հայտնաբերվեն նշված հատվածում: Դեռևս ոստիկանությունը չի կարող հայտնել մասնատված դիակի ինքնությունը:
Ավագ քննիչի որոշմամբ նշանակվել են նաև մի շարք փորձաքննություններ, և Ոստիկանությունը մի քանի վարկածների ուղղությամբ է աշխատում, այդ թվում՝ դիտավորյալ սպանություն կամ հնարավոր է տղամարդը հարձակման է ենթարկվել կենդանիների կողմից: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս