ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՊՀ եվ մերձբալթյան մի շարք երկրների ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն  այսօր ընդունել է ԱՊՀ եւ մերձբալթյան մի շարք երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրերին` Տիգրան Մուկուչյանը կարեւորել է տարբեր երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը եւ ընտրական վարչարության ոլորտում փորձի փոխանակումը:
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքների, նախընտրական քարոզչության ընթացքի եւ քվեարկության օրը ԿԸՀ-ում կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ` հավելելով, որ ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր գործառույթներն իրականացվել են նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն:
Հանդիպման մասնակիցները հատկապես բարձր են գնահատել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերն առցանց հեռարձակելու նորամուծությունը, ինչպես նաեւ ընտրողների ցուցակների հրապարակայնության ապահովմանն ուղղված աննախադեպ միջոցառումները:
Հանդիպման ավարտին հյուրերը, եւս մեկ անգամ փաստելով, որ ընտրական վարչարարության մարմինների համագործակցությունը նպաստում է ընտրական օրենսդրության բարելավմանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հաջողություն են մաղթել գալիք նախագահական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործում:




Լրահոս