Ըմբշամարտի առաջնության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն այլ երգ է հնչել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Պարգևատրման արարողության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն այլ երգ է հնչել:

Դեպքը տեղի է ունեցել 75 կգ քաշայինների պարգևատրության ժամանակ, երբ Ռոման Վլասովին ոսկե մեդալ շնորհելու արարողության ժամանակ  Ռուսաստանի հիմնի փոխարեն հնչել է  Միխայիլ Գլինկայի ստեղծագործություններից մեկը:

Տրիբունաներից անմիջապես լսվել են սուլոցներ, որից րոպեներ անց կազմակերպիչները շտկել են սխալը:




Լրահոս