Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի՝ երեկ μավական մարդաշատ ակցիա կազմակերպվեց. այնքան
տպավորիչ, որ տեղի ունեցավ աննախադեպ μան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ընդունեց «Ժողովուրդ»-ի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանին եւ լրագրող Սոնա Գրիգորյանին: Բայց ամեն ինչի մասին հերթով:

Ակցիայի ավարտին «Ժողովուրդ»-ի գլխավոր խմբագիրն ու լրագրողը հանդիպեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությ ան դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Վերջինս հետաքրքրվեց, թե որն է «Ժողովուրդ»-ի մտահոգության պատճառը, եւ ինչ նպատակ ունի ակցիան: «Մենք մտահոգված ենք, որ ԴԱՀԿ աշխատակիցները կարող են ամեն պահի մտնել խմբագրություն եւ խոչընդոտել մեր գործունեությունը՝ արգելանքի տակ դրված գույքը հաշվառելով եւ պահեստավորելով: Իսկ ակցիայի նպատակը հասարակական ընդվզման մասին բարձրաձայնումն է»,-բացատրեց Թ. Թովմասյանը: Խմբագիրը դատարանի նախագահին ասաց, որ իր անվստահությունը դատարանի նկատմամբ հիմքեր ունի՝ հաշվի առնելով «Ժողովուրդ»-ի եւ մյուս թերթերի դեմ կայացված վճիռները: Բացի այդ, ո՞րն է տրամաբանությունը. Խաչիկ Խաչատրյանը հա՛մ հայհոյում է, հա՛մ էլ դատարանից բավարարված դուրս գալիս. ինչո՞ւ է միշտ մամուլը պարտվում: Այսպիսով՝ եռօրյա ժամկետում դատարանը կքննի եւ կորոշի՝ «Ժողովուրդ»-ի գույքը արգելանքից հանվում է, թե ոչ:




Լրահոս