Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել են ՀՀ նախագահի ընտրությունները։ Ժամը 08.00-ին բացվել են 41 ընտրատարածքների 1988 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կտևի 12 ժամ և կավարտվի ժամը 20.00-ին:
Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալի ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 է:
Ընտրությունների արդյունքների մասին առաջին տեղեկատվությունը ԿԸՀ-ն կհաղորդի փետրվարի 19-ին ժամը 00:00-ին: Նույն օրը ժամը 20.00-ին հայտնի կլինեն ընտրություններ նախնական արդյունքները։ Նշենք նաև, որ այսօր ժամը 20.00-ին Արմնյուզ հեռուստաընկերությունը կներկայացնի Gallup Organization-ի անցկացրած էքզիթ-փոլի արդյունքները։
Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, “Ազատություն” կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, “Ազգայի ինքնորոշում” միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը “Ռադիո հայի” խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Կհաղթի այն թեկնածուն, ով կհավաքի առնվազն 50%+1 ձայն։ Դրանից պակաս հավաքելու դեպքում կանցկացվի երկրորդ փուլ երկու ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուների միջև։ Ընտրություններին հետևում են 26 տեղական և 20 միջազգային կազմակերպությունների 7 հազար դիտորդներ։