
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոր հրաման է ստորագրել, այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Ըստ լուրերի՝ Վաղարշապատի բաժնի ոստիկանության պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մկրտչյանը:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Էջմիածնի բաժնի նախկին պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ: