Հովիկ Աբրահամյանը չի՞ գիտակցում՝ ինչ տեղի կունենա տնտեսության հետ ռուբլով արտահանում անելու դեպքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թվում է՝ Հայաստանում չի կարող լինել որեւէ պատասխանատու պաշտոնյա, որը չի գիտակցի, թե տնտեսության հետ ինչ տեղի կունենա, եթե գործարարները սկսեն իրենց ապրանքը ռուսական ռուբլով արտահանել: Բայց պարզվում է՝ նման պաշտոնյա կա՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, որը երեկ Բելառուսում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հանդիպման ժամանակ առաջարկել է, որ անդամ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը իրականացվի ռուսական ռուբլով:

Միգուցե Աբրահամյանը հասկացել է, որ Ռուսաստանն այդ քայլը վաղ թե ուշ պարտադրելու է նաեւ մեզ, եւ փորձում է ձեւանալ, թե իբր մեզ չեն ստիպում, այլ ՀՀ իշխանությունն է այդպես ցանկանում: Բայց ամենեւին էլ կարեւոր չէ՝ գլուխդ պարտադրանքո՞վ, թե՞ ինքնակամ ես պատին խփում, այն ամեն դեպքում կոտրվելու է: Հուսանք՝ Հովիկ Աբրահամյանն իր անկեղծությունը ցույց տալու համար գոնե իր կողմից հայտարարագրած դրամական միջոցները` 1 մլն 800 հազ. դոլարը եւ 210 մլն դրամը, կփոխի ռուսական ռուբլու:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս