
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ռուսական ընդդիմությունը միավորվում է, և հայացքը կրկին ուղղում Ռուսաստան՝ այն հույսով, որ ռուսները պետք է նյութական աջակցություն ուղարկեն «ոչ»-ի պայքարի առաջնագծում գտնվողներին: Ռուսական շրջանակներին հայացքներն ուղղած հայ ընդդիմադիրներն աղերսում են օգնել իրենց տապալելու սահմանադրական փոփոխությունները՝ վստահեցնելով, որ այդ փոփոխությունների անցկացումից հետո ՀՀ-ն դուրս կպրծնի ռուսական ազդեցության տիրույթից:
Ընդդիմությանը մոտ մեր աղբյուրները վստահեցնում են, որ ՌԴ-ից անպայման ֆինանսական օժանդակություն կտրամադրվի սահմանադրական «ոչ»-ի մասնակիցներին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: