Արդեն «ռեժիսոր» Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մտադրվել է ֆիլմ նկարահանել Գրիգոր Լուսավորչի մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եղած ժամանակ ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար, այժմ նաև «ռեժիսոր» Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ոգեշնչվել է Աստվածաշնչից և մտադրվել ֆիլմ նկարահանել Գրիգոր Լուսավորչի մասին:

Երեկ նրանից տեղեկացանք, որ որոշ խնդիրներ են առաջացել. «Երկու խմբի են բաժանվել ուզողները և չուզողները, դեռ քննարկումներն իրար մեջ գնում է: Մի խումբն ասում է, որ Գրիգոր Լուսավորիչը շատ վատ մարդ է, ամբողջ մեր մշակույթը ոչնչացրել է, մեր գրքերը ոչնչացրել է, բերում են օրինակներ ամերիկյան գրքերից, պատմություններից: Մյուս խումբն էլ ընդհակառակն է ապացուցում: Հիմա այդ երկու խմբին թողել ենք իրար հետ, տեսնենք՝ ինչ է դուրս գալիս»:

-Իսկ Ձե՞ր կարծիքը որն է, պարոն Հակոբյան:

«Ես մտածում եմ, որ եթե մենք գումար ենք դնում, չարչարվում ենք, ֆիլմ ենք նկարում, այնպիսի բան անենք, որ առանց ստեղծելու մեզ չքննադատեն, ուզում ենք այնպիսի բան լինի, որ սկզբից ևեթ ճիշտ գնա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս