Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. հայ ըմբիշներն անհաջող հանդես եկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` սեպտեմբերի 9-ին, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մրցագորգ են դուրս եկել Հայաստանի հունահռոմեական հավաքականի  4 ներկայացուցիչներ, որոնց չի հաջողվել պայքարել չեմպիոնի կոչման համար:

Որակավորման փուլում Ռոման Ամոյանը 8:2 հաշվով հաղթեց մոլդովացի Վիկտոր Չոբանուին, սակայն 1/16 եզրափակիչ փուլում զիջեց  Ուզբեկստանը ներկայացնող Էլմուրատ Տասմուրադովին՝ 8:3:

71 կգ քաշային կարգում հանդես եկող Վարշամ Բորանյանը որակավորման փուլում 5:1 հաշվով առավելության հասավ կորեացի Յոնգոն Լիի նկատմամբ, իսկ  1/16 եզրափակիչ  0:5 հաշվով զիջեց  կիրգիզ Կայրաթբեկ Տուգոլբաեւին:

Էդգար Սարգսյանը որակավորման փուլում 8:5 հաշվով հաղթեց Մայքլ Վագներին (Ավստրիա), իսկ 1/8 եզրափակիչ փուլում պարտվեց ռուսաստանցի Եվգենի Սալաևին՝ 7:2:

Հավելենք, որ սեպտեմբերի 8-ին ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը նվաճել էր ոսկե մեդալ:




Լրահոս