Ինչպես հաղորդում է IDitordn.org կայքը, այսօր ժամը 9:20-ի դրությամբ “Գործընկերություն և ուսուցում միավորում” հասարակական կազմակերպության դիտորդն արձանագրել է, որ Գորիս քաղաքի թիվ 37/7 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձիք երկուսն են: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և ստացել այն պատասխանը, որ դա հնարավոր է և օրենքով սահմանված է 2 վստահված անձի ներկայությունը: Դիտորդը հղումը տվել է օրենքին և նախագահին ապացուցել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 33-ի 8.3-ի համաձայն, ընտրատեղամասում կարող է գտնվել յուրաքանչյուր նախագահի թեկնածուի մեկ վստահված անձ:
Հավելենք, որ գրառումը iDitordn.org-ում ունի “Ոչ վստահելի” կարգավիճակ, քանի որ կայքի ադմինիստրատորներին չի հաջողվել կապ հաստատել ահազանգի հեղինակների հետ՝ ճշտելու համար հավաստիությունը։
tert .am