
Այս տարի պետության կողմից գյուղացիներին տրամադրվող վարկերի տրամադրման հետ կապված որոշակի խնդիրներ են եղել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նա հայտնեց, որ սուբսիդավորվող վարկերը սկսվում են տրամադրվել ապրիլ ամսից: Նախարարի փոխանցմամբ` որոշակի խնդիրներ առաջացան բանկերի պատճառով, քանի որ ռիսկեր կային:
«Հատկապես ֆինանսատնտեսական պայմաններում բանկերն ավելի զգույշ էին, ավելի երկար էին քննարկում վարկառուների կենսագրությունը: Այո , եղել են ուշացումներ, 15 մլն վարկ է տրամադրվելու, 7,5-ն արդեն տրամադրվել է», – նշեց նախարարը:
Սերգո Կարապետյանը հայտնեց, որ կարկուտից ստացված այս տարվա վնասներն ավելի քիչ են, քան անցյալ տարի: Նախարարը հաղորդեց, որ իրենք աջակցություն են ցուցաբերում գյուղացիներին, սակայն հնարավորություն չունեն բոլոր վնասները փոխհատուցել: