ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը Տաշիրի տարածաշրջանում գտնվող իր վստահված անձանցից լցոնումների մասին երկու ահազանգ է ստացել:
“Ժառանգության” մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Tert .am-ին հայտնեց , որ Տաշիրի 32/5 ընտրատարածքում վստահված անձ Մարիամ Պալուցյանը տեղեկացրել է լցոնման փաստերի մասին:
“Հենց նոր զանգեցին, որ երկրորդ դեպքն էլ տեղի է ունեցել Քարաձոր գյուղում: Գյուղապետը՝ Արայիկ Մատինյանը, մտել է տեղամաս որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ և լրիվ հրահանգավորում ա: Մեր հանձնաժողովի անդամը պահանջում է գրանցամատյանում արձանագրել էդ խախտումները, թույլ չեն տալիս նույնիսկ մոտենա գրանցամատյանին: Մի խոսքով, էնտեղ լրիվ “,բեսպրեդելի” պես բան է”,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:
Նրա խոսքով, այս պահին ճշտվում է՝ ունե՞ն այս մասին տեսաձայնագրություններ, թե ոչ: