
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի օդանավակայանում British Airways-ին պատկանող ուղևորատար Boeing 777 ինքնաթիռը` 159 ուղևորով ու անձնակազմի 13 աշխատակիցներով, հրդեհվել է թռիչքից առաջ: Ինքնաթիռում գտնված բոլոր ուղևորները տարհանվել են: Տուժել է 14 մարդ, փոխանցում է CNN-ը:
Ինքնաթիռը պետք է Լոնդոն թռչեր:
Բոլոր տուժած ուղևորներին բուժօգնություն է ցուցաբերվում: Օդանավակայանի մի մասը փակ է, ինչը կարող է հանգեցնել չվերթների հետաձգման: Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են: